Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:
Պինգվինները շատ հետաքրքիր արարածներ են։ Չնայած նրան, որ գիտնականները դրանց դասում են թռչունների շարքը, այս թռչունները բացարձակապես չեն կարողանում թռչել։ Դրա փոխարեն, այս փետրավորները հրաշալի լողում և սուզվում են։ Պինգվինները հիմնականում ապրում են հարավային բևեռում գտնվող Անտարկտիդա մայրցամաքում։ Այս զարմանալի թռչունները բացարձակապես չեն վախենում ուժեղ ցրտից, քանի որ պատշպանված են ճարպի հաստ շերտով և խիտ փետուրներով։ Նույնիսկ ամենախիստ ձնաբքին, երբ քամին փչում է ամենամեծ արագությամբ, պինգվինի վրա փետուր անգամ չի շարժվում։ Ահա թե ինչ ամուր են կպած դրանք պինգվինի մարմնին։
Նրանց փետրավորումը հավասարաչափ է, մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ: Ամենախոշորը կայսերական պինգվինն է, որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է, գալապագոսյան և Ադելի պինգվիններինը՝ 40–70 սմ: Մարմնի զանգվածը 3–45 կգ է: Ոտքերը կարճ են, հաստ: Կրծքային մկանները լավ են զարգացած, թևերը վերածվել են թեփուկանման փետուրներով ծածկված լողաթաթերի, որոնց օգնությամբ լողալիս և սուզվելիս նրանք թիավարում են:
Ջրից դեպի ափ կամ սառույցի վրա դուրս են գալիս ոստյուններով: Ցամաքի վրա շարժվում են քայլելով, ձյան վրա՝ սահելով:
Պինգվինները բնադրում են մերձափնյա շրջաններում՝ հսկայական գաղութներով (մինչև 1 մլն պինգվին)։ Որոշ տեսակներ ապրում են փոքր խմբերով, երբեմն՝ միայնակ: Բույնը դնում են ժայռերի ծերպերում, քարերի մեջ, ծառերի արմատների տակ, նաև սառույցի վրա: Ձվերը սովորաբար երկուսն են լինում։ Մինչև ձագերի լույս աշխարհ գալը, արուն դրանք պահում է թաթերի մեջ՝ ծածկելով փորի մաշկային ծալքով:
Պինգվինն անչափ հոգատար ու քնքուշ է իր ձագերի նկատմամբ: Ձագերն իրենց կյանքի առաջին իսկ պահից կարող են ապրել սառույցի վրա: Սկզբում նրանց մարմինը ծածկված է լինում աղվամազով, այդ պատճառով չեն կարողանում լողալ ու ձուկ որսալ: Ուստի ձագերին կերակրում են ծնողները:
Պինգվինները սնվում են հիմնականում ձկներով, փափկամարմիններով և խեցգետիններով: Երբ ձագերը մեծանում են, տարեց պինգվիններից մեկը դառնում է նրանց լողի «ուսուցիչը»:
Պինգվինը խաղաղասեր է, երբեք չի հարձակվում մարդկանց վրա, սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը:
Առաջադրանքներ
1 Ինչո՞ւ են գիտնականները պինգվիններին դասում թռչունների շարքը։ Տեքստից դո՛ւրս գրիր այդ հիմնավորումը հաստատող մեկ փաստ։
Պինգվինները չեն կարողանում թռչել, բայց կարողանում են լողալ և սուզվել։
2 Որտե՞ղ են ապրում պինգվինները։ Նշի՛ր ճիշտ պատասխանը
· Հարավային բևեռում գտնվող Անտարկտիդա մայրցամաքում
· Հյուսիսային բևեռում
· Արևադարձային անտառներում
· Հարավային Ամերիկա մայրցամաքում
3 Որո՞նք են ամենախոշոր պինգվինները և որքա՞ն է դրանց չափը։ Տեքստից դո՛ւրս գրիր այս մասին պատմող հատվածը։
Կայսերային պինգվինի երկարությունը հասնում է մինչև 120 սմ։
4 Ինչպե՞ս են պինգվինները տեղաշարժվում սառույցի, ցամաքի և ձյան վրա։
Պինգվինները ցամաքի վրա քայլում են, ձյան վրա սահում, իսկ ջրից դուրս գալիս ոստյուններով։
5 Որտե՞ղ են բնադրում նրանք։ Ընդգծի՛ր միակ սխալ պատասխանը։
· ժայռերի ծերպերին
· մերձափնյա շրջաններում
· սառույցի վրա
· ջրի տակ
· ծառի արմատների տակ
· քարերի մեջ
6 Տեքստից դուրս գրի՛ր պինգվին ծնողների մասին պատմող հատվածները։
Պինգվինը խաղաղասեր է, երբեք չի հարձակվում մարդկանց վրա, սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը:
7 Գտի՛ր տեքստում կապույտով ընդգծված բառերի հականիշները։
Հարավային-բևեռային
Ամուր-թույլ
Կարճ-հաստ
Փոքր-մեծ
8 Գրի՛ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
Պինգվինները, արարածներ։
9 Տեքստից դո՛ւրս գրի՛ր պինգվիններին բնութագրող 2-4 բառ։
Պինգվինները բարի են քնքուշ են, հոգատար են և տարբեր տեսակների են։
10 Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «հրաշալի», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.
· առարկա,
· թիվ,
· հատկանիշ
· գործողություն: